Company Logo
+374 12 882 882
Company Logo
Վերադառնալ բլոգ
Ջրի մասին

10 մարտի, 2024 թ.

Ջրի մասին

Ջուրն օրգանիզմի առողջության, նյութափոխանակության, քաշի հաշվեկշռի կարգավորման լավագույն միջոցներից է։

Ջրի օրական պահանջն օրգանիզմում 2-3 լիտր է, սակայն կախված մի շարք հանգամանքներից սա կարող է փոփոխվել․ տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, եղանակային պայմանները և այլ հեղուկներ պարունակող մթերքները կարող են ազդել այդ չափաբաժնի վրա։

Սննդաբաններն ասում են՝ երբ արդեն ծարավ ես զգում, ուրեմն օրգանիզմդ հասցրել է ջրազրկվել։

Միլոն առաջարկում է ջուր խմելու համար կազմել գրաֆիկ օրինակ այսպես․

 Պարտադիր է ջուր խմել՝

  • Արթնանալուց անմիջապես հետո,
  • Մեկ բաժակ սնվելուց առաջ (կես ժամ-մեկ ժամ առաջ),
  • Մեկ բաժակ սնվելուց հետո (կես ժամ-մեկ ժամ հետո),
  • Մեկ բաժակ մարզվելուց առաջ,
  • Մեկ բաժակ մարզվելուց հետո:

 

Փորձի՛ր այնպես անել, որ չհասցնես զգալ ծարավը։

 

Իսկ այստեղ ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր ջրի մասին՝

  • Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր,
  • Իր կարևորությամբ ջուրը երկրորդն է՝ թթվածնից հետո,
  • Երբեմն ուղեղը ծարավի ազդանշանը «շփոթում է» քաղցի ազդանշանի հետ և մարդիկ սնվում են ջուր խմելու փոխարեն
  • Ջրի չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար,
  • Թեյն ու սուրճը նույնպես համարվում են հեղուկ օրգանիզմի համար,
  • Ջրի օգտագործման համար հստակ ցուցումներ չկան, յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է զգում ջրի պակասը:

 

Եվ վերջում հիշի՛ր, աշխարհում կան վայրեր, որտեղ ջուր խմելն ու ջրից հագենալը երազանք է, ուստի գնահատի՛ր քեզ տրված հնարավորությունն ու վայելիր մաքուր ջուրը։