Company Logo
+374 12 882 882
Company Logo
Վերադառնալ բլոգ
Վիտամինների դերը մեր օրգանիզմում

10 մարտի, 2024 թ.

Վիտամինների դերը մեր օրգանիզմում

Հաճախ ես լսել, որ այս կամ այն վիտամինի պակասն օրգանիզմում հանգեցնում է հիվանդությունների գլուխ բարձրացմանը։ Իսկ ի՞նչ է վիտամինը, ինչո՞ւ է անհրաժեշտ, և ինչպե՞ս լրացնել օրգանիզմում դրանց պակասը։

 

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են՝ խիստ անհրաժեշտ մեր օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար։ Դրանց անբավարար քանակությունը կարող է հանգեցնել դիմադրողականության կտրուկ անկման, էներգիայի պակասի, աշխատունակության նվազման, գերհոգնածության և այլն։

Օրգանիզմում վիտամինները հիմնականում ավելանում են սննդի միջոցով, ուստի երբ դուք չեք հետևում ձեր սննդակարգին և սնվում եք անկանոն և ոչ առողջ սննդով, ձեր օրգանիզմում պակասում են վիտամինային պաշարները, իսկ հետո ստիպված եք լինում այն լրացնել արհեստական դեղահաբերով։

Ստորև ներկայացնում ենք վիտամինները և դրանցով հարուստ մթերքները՝

 

  • A վիտամին- ձու, պանիր, ձուկ, գազար, կանաչ ոլոռ,
  • B խմբի վիտամիններ - հացահատիկներ, ձավարեղեն, կաթնամթերք, լոբեղեն,
  • C վիտամին - հատապտուղներ, բանջարեղեն, մրգեր,
  • D վիտամին - ձու, ձկնեղեն, կաթնամթերք, կարմիր միս,
  • E վիտամին - յուղեր, ընկուզեղեն,
  • K վիտամին - գազար, լոլիկ, կանաչեղեն։

 

Ներառիր այս մթերքները սննդակարգում և լրացրու օրգանիզմիդ վիտամինային պաշարը բնական ճանապարհով։